Գլխավոր Ավելին

«Հանձնվել չկա»․ Անի Քոչարը հյուրընկալվել էր համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայում օրերս հյուրընկալվել էր լրագրող, «Հանձնվել չկա» գրքի հեղինակ Անի Քոչարը։

2018 թվականին Անիի մոտ ախտորոշվել էր արյան քաղցկեղի ամենաբարդ տեսակը, ապաքինման հավանականությունը՝ շատ ցածր։ Գերմանիայում գտնվող լրագրողը առանց ժամանակ կորցնելու սկսում է բուժումը և համառ պայքարը չարաբաստիկ հիվանդության դեմ։ «Հանձնվել չկա»-ն Անի Քոչարի ապրելու պայքարի մասին է։

Համալսարանական հիվանդանոցում հանդիպման ժամանակ հեղինակը պատմում է՝ դժոխքի միջով է անցել, բայց վերածնվել է, քանի որ հավատում էր՝ կհաղթի հիվանդությանը։

Խոսելով իր անցած բարդ ճանապարհի մասին՝ Անի Քոչարը ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տալիս բոլոր բարդ իրավիճակներում պայքարի ղեկը ձեռքը վերցնել և հաղթանակած առաջ շարժվել, չհուսահատվել և չհանձնվել։

Հանդիպման հետաքրքրական մանրամասները՝ տեսանյութում

×
facebook sharing button facebook